ԱՄՆ-ի իշխանությունները 72 մարդ են ձերբակալել, որոնց մեղադրվում են պոռնոգրաֆիկ լուսանկարների և տեսանյութերի տարածման մեջ:
Հանցագործ խմբավորումն ինտերնետում 10 հազար լուսանկար և տեսանյութ է տեղադրել, որտեղ անչափահասների մասնակցությամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացվում:
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ նաև գրականություն է հայտնաբերել, որը տպագրվում էր Ճապոնիայում, Ռուսաստանում,Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում:
Խմբավորման անդամների ձերբակալություններն իրականացվել են 13 երկրներում: