Գլխավոր / Հայաստան / Նորաբաց Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ

Նորաբաց Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը բանկի բացման կապակցությամբ իր խոսքում նշել է, որ  Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար:

Նշվել է, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առևտրային վարկեր:  Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առևտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատև ֆինանսական ռեսուրսներ, իսկ առևտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի և առևտրային ֆինանսավորման կողմը:

Tekali Taxi