Home / Հայաստան / Թուրքիայի գնացքներում տղամարդիկ այսուհետ չեն նստի կանանց կողքին

Թուրքիայի գնացքներում տղամարդիկ այսուհետ չեն նստի կանանց կողքին

Անկարա-Էսքիշեհիր ճեպընթաց գնացքի գծի վրա առաջացած սկանդալը հաստատել է, որ Թուրքիայում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը, որում տղամարդիկ չեն կարող նստել կանանց կողքին:

Աթաթուրքից հետո Թուրքիայի ողջ պատմության ընթացքում հասարակական տրանսպորտում առաջին անգամ հայտնվել են «միայն կանանց համար» նախատեսված տեղեր:

Ինչպես հայտնում է tourexpi.com-ը , 4 երիտասարդներ չեն կարողացել տոմս գնել, քանի որ բոլոր ազատ տեղերը միայնակ երթևեկող կանանց կողքին են եղել: Արդյունքում տղամարդիկ ստիպված են եղել Անկարա մեկնել ավտոբուսով:

Ճեպընթաց գնացքի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ նման կարգադրություն եկել է ղեկավարությունից`որպես պատասխան միայնակ երթևեկող իգական սեռի ուղևորների կողմից հնչեցվող բողոքների:

Բողոքներում ասվում է, որ ուղևորներն իրենց անհարմար են զգում` անծանոթ տղամարդկանց կողքին նստելով: Արդյունքում, գնացքում աթոռների որոշակի քանակ հատկացվել է միայն կանանց:

Tekali Taxi