Նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ին, հրշեջ ծառայությունից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գոգարան գյուղում բնակելի տուն է այրվում, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, վառարանից առաջացած հրդեհից մասնակի այրվել է գյուղի տներից մեկը, ինչի հետևանքով տանը գտնվող 4-ամյա Արման Գասպարյանը, 3-ամյա Արեն Գասպարյանը և 3-ամյա Գոռ Գասպարյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Արեն Գասպարյանը մահացել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գյուղի բնակիչների ուժերով:
Կատարվում է քննություն: