Home / Հայաստան / Գիշերը Բաքվում երկրաշարժ է գրանցվել

Գիշերը Բաքվում երկրաշարժ է գրանցվել

Այս գիշեր Ադրբեջանի մայրաքաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել: ANS PRESS-ի փոխանցմամբ` 23:34-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաքվից 62 կմ հարավ-արևելք: հիպոկենտրոնը եղել է Կասպից ծովի 55 կմ խորության վրա:

Բաքվում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը երեք բալ է կազմել: Զոհեր կամ ավերածություններ չկան: