Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսը քննարկել է դեկտեմբերի 10-ին անցկացվելիք երթը

Կոնգրեսը քննարկել է դեկտեմբերի 10-ին անցկացվելիք երթը

Հայ Ազգային Կոնգրեսն այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկել է նոյեմբերի 25-ի հանրահավաքի արդյունքները և Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագրի քարոզման և տարածման հետ կապված անելիքները, ինչպես  նաև Կոնգրեսի`  դեկտեմբերի 10-ի երթի կազմակերպման հետ կապված խնդիրներ:   Այս մասին նիստից հետո Epress.am-ին տեղեկացրել է  Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Քանի որ այդ օրը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, նվիրված է լինելու մարդու ֆունդամենտալ ազատությունների և իրավունքների պաշտպանությանը, իսկ երթի մեխը լինելու է սեփական իշխանություն ընտրելու իրավունքի պաշտպանությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Նիստի ժամանակ քննարկվել են նաև մարզերում  Կոնգրեսի աշխատանքի կազմակերպման և ակտիվացման հետ կապված խնդիրներ:

Tekali Taxi