հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կարապի լճի սահադաշտի բացման օրը համերգ կկազմակերպվի

Կարապի լճի սահադաշտի բացման օրը համերգ կկազմակերպվի

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16-ին`  մարզահամերգային ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր` ժամը 11:00-ից 16:30-ը: 16:30-ից 18:00-ը սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ը:

Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում` 1000 դրամ է:

Լուսանկարը` reporter.am կայքից