Home / Հայաստան / Բժշկականի նոր ռեկտորի մասին լուրերը ահաբեկել են ուսանողներին

Բժշկականի նոր ռեկտորի մասին լուրերը ահաբեկել են ուսանողներին

Դերենիկ Դումանյանի` առողջապահության նախարար նշանակվելուց հետո Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում անկումային տրամադրություն է, գրում է «Հրապարակը»: Թերթի փոխանցմամբ՝ պատճառն այն չէ, որ Դումանյանի նման «նորարար ու կառուցող» ռեկտոր են կորցրել, այլ պարզապես իրավահաջորդի ով լինելն է պատճառը: Առայժմ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ով ՀՀԿ-ական երիտասարդների մտերիմն է: Նա նախկինում ուսխորհրդի կուրատորն էր: Վերջինիս կողմնակիցները մի քանի շաբաթ է` շրջանառության մեջ են դրել, թե նրան են պատրաստվում նշանակել ռեկտոր, ինչն ահաբեկել է շատ ուսանողների:

Սամվել Ավետիսյանը հայտնի է ուսանողներին վերահսկելու մոլուցքով, ուսխորհուրդը նրան պարբերաբար զեկուցում է ուսանողների պահվածքի, քաղաքական հայացքների ու ընդհանրապես իր հանդեպ վերաբերմունքի մասին, ու, դրանով էլ պայմանավորված, ոմանք հայտնվում են նրա սև ցուցակում: Դա է պատճառը որ նա, մեղմ ասած, չի վայելում ուսանողների համակրանքը, նշում է «Հրապարակը»:

Այս օրերին բժշկականում հաճախ կարելի է լսել` «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը», եզրափակում է թերթը:

Tekali Taxi