Home / Հայաստան / ԼՂՀ նախագահի թեկնածուին հեռացրել են ՀՅԴ խմբակցությունից. նա ժողովրդին է ծառայելու

ԼՂՀ նախագահի թեկնածուին հեռացրել են ՀՅԴ խմբակցությունից. նա ժողովրդին է ծառայելու

ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ երեկ ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունից իրեն հեռացնելու որոշում է կայացվել:

Թերթը ուշագրավ է համարում այն փաստը, որ դա տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Ղարաբաղ այցելությունից հետո:

«Մեր ԱԺ կանոնակարգ-օրենքով, որևէ մեկին իրավունք չունեն հեռացնել: Միայն ես կարող եմ դիմում գրել, մանդատից հրաժարվել: Բայց իրենք այդպիսի ծիծաղելի, սխալ, հակաօրինական որոշում են կայացրել: Ինձ ոչ մեկը չի հեռացրել և չի կարող հեռացնել», – այս առնչությամբ «ՀԺ»-ի թղթակցին ասել է Բալասանյանը:

«Հիմա ի՞նչ եք անելու»` թերթի հարցին` Բալասանյանը պատասխանել է. «Ընտրվելու եմ Հանրապետության նախագահ, ծառայելու եմ երկրին, ժողովրդին: Միանշանակ»:

Tekali Taxi