Home / Հայաստան / Պետական դավաճանության մեջ մեղադրվողների փաստաբանների պահանջները մերժվել են

Պետական դավաճանության մեջ մեղադրվողների փաստաբանների պահանջները մերժվել են

Պետական դավաճանության հոդվածով 6 դատապարտվածների վերաքննիչ բողոքի առաջին դատական նիստը ևս դժգոհ է թողել մեղադրվող կողմի փաստաբաններին:

Երկու փաստաբանները և երեք ամբաստանյալները դատախազին, ապա դատավորին ինքնաբացարկ են հայտնել, դատավարությունը տևել է 6 ժամ, որի ընթացքում փաստաբանները հիմանվորել են իրենց պահանջը, սակայն վերջում դատավորը երկու պահանջն էլ մերժել է:

Առաջին ատյանի դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոյանի պաշտպան Սարգիս Ասլանյանի խոսքով` դատավորի որոշումը ոչ միայն որևէ հիմք չուներ, այլև դատական նորմերի խախտումով է կատարվել. դատարանը չի տվել փաստաբաններին իր որոշումը:

Պետական դավաճանությանը օժանդակելու մեջ մեղադրվող և 10 տարվա ազատազրկված Աշոտ Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը դատավորին ինքնաբացարկ հայտնել է այն բանից հետո, երբ վերջինս անհիմն է համարել դատախազ Արամ Ամիրզադյանի սուբյետիվությունն ապացուցող բերված փաստերը և չի ընդունել նրա բացարկի մասին միջնորդությունը:

«Նախաքննական մարմինը` ԱԱԾ-ն, գործի քննության մեջ չի ներառել բազում փաստեր, որոնք, մեր կարծիքով, կարող էին մեղմացուցիչ հանգամանքներ լինել: Օրինակ, տարբեր սկզբունք է կրառվել մեղադրյալների կալանավորելու հարցում, չի օգտագործել, մասնավորապես, Չտրկյանի հեռախոսազանգերի ձայնագրությունները քննելու սկզբունքը, համենայնդեպս, դրանք չեն կցվել գործին և այլն: Այսինքն` այն, որ Ամիրզադյանը սուբյեկտիվ է, փաստ է: Այն, որ դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է միջնորդությունը, վկայում է այն մասին, որ դատախազը ազդեցություն ունի դատարանի վրա»,- ասել է Բաղդասարյանը:

Սույն գործով հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19-ին` ժամը 12.00-ին:  Փաստաբանները ներկայացնելու են առաջին ատյանի որոշման կողմնակալությունը ապացուցող փաստեր:

Tekali Taxi