Home / Հայաստան / Իրավապահները չեն պատրաստվում Հայրապետյանին պատասխանատվության կանչել. ակտիվիստ

Իրավապահները չեն պատրաստվում Հայրապետյանին պատասխանատվության կանչել. ակտիվիստ

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը շարժման արդյուքների մասին դեռ վաղ է համարում խոսել: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իրենց առաջնային պահանջը Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է, որի կատարման դեպքում իրենք կարձանագրեն, որ իսկապես հասել են որոշակի լուրջ հաջողությունների: Սակայն սրանով իրենք ոչ թե կբավարարվեն, այլ այս փուլը կհամարեն ավարտված:

«Ինչ վերաբերում է այդ պահանջների կատարմանը, ապա դատախազության, իրավապահ մարմինների կատարած վերջին հայտարարություններից հետո, որ Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ գործում ներգրավելն առնվազն ծիծաղելի է իրենց համար, վկայում են այն մասին, որ որևիցե մեկը` թե’ իշխանության ներսում, թե’ իրավապահ մարմինների ներսում, որոնք  որպես այդպիսին կախվածություն ունեն նույն իշխող կուսակցությունից և նախագահականից, չեն պատրաստվում որևէ կերպ պատասխանատվության կանչել գլխավոր մեղավոր Ռուբեն Հայրապետյանին: Եվ այդ առումով, իհարկե, մեր վրա մեծ պատասխանատվություն կա` որպես քաղաքացիներ, որպես քաղաքացիական շարժում, որպես այդ միջոցառումների կազմակերպիչ, մեծ պատասխանատվություն կա` ստիպել, պարտադրել թե իրավապահ մարմիններին, թե  մյուս պատասխաանտու անձանց անել ոչ թե ինչ-որ արտառոց բաներ, այլ այն գործը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, օրենքներով և դրանով նորմալ պատասխաններ տալ հասարակական հնչեղություն ստացած հարցին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են այլ օլիգարխների դեմ նույնպես պայքարել, Արեգ Գևորգյանը պատասխանել է, որ իրենք առայժմ աշխատում են կոնկրետ դեպքի հետ կապված արդյունքներ ստանալու համար:

«Ես կարող եմ խոսել իմ անունից: Որպես ակտիվ քաղաքացի ես արձանագրելու եմ, ես դեմ եմ արտահայտվելու և պայքարելու եմ ցանկացած անարդարության դրսևորման դեմ, դա կապ չունի, որ օլիգարխի կողմից կլինի կատարված հանցագործությունը: Մենք պարտավոր ենք արձագանքել և անհանդուժող լինել ցանկացած այդպիսի դրսևորման դեմ: Կապ չունի՝ դա կլինի Նեմեց Ռուբոն, թե Լֆիկ Սամոն»,- ասել է ակտիվիստը:

Արեգ Գևորգյանը ողջունելի է համարել այն, որ նախաձեռնության մեջ ներգարվված են տարբեր քաղաքական, հասարակական և քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ, որոնք շատ հարցերում ունեն հակասություններ, բայց, չնայած այդ հանգամանքին, միավորվել են կարևոր հարցի շուրջ:

Tekali Taxi