ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:
Թերթը նշում է, որ նրանք եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պայմանագրային աշխատողներ:
ՊՊԳՎ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը «ստիպել» է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը: Նման վիճակ է ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու այս անգամ ևս բանը հասել է ԴԱՀԿ-ին: