Շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է իր գործընկեր Սերգեյ Սվետլակովի նոր դերին, ինչպես նաև «Պրոժեկտորփերիզհիլթոն» ծրագրի փակման մասին լուրերին:
Վերջերս հայտնի է դարձել, որ հայտնի հումորային հաղորդումը նոր եթերաշրջանում եթեր դուրս չի գա, քանի որ Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը չեն կարող մասնակցել նկարահանումներին:
Բանն այն է, որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը նոր պայմանագրեր են կնքել ТНТ ալիքի հետ:
Հաղորդավարներն այդ լուրը որևէ կերպ չէին մեկնաբանել, սակայն «ԿՊ»-ին տված հարցազրույցում Մարտիրոսյանը կտրուկ հայտարարել է, որ այդ հարցը չի քննարկվում:
Մարտիրոսյանը նշել է, որ ինքը չի գնահատում իր գործընկեր Սվետլակովի նոր դերը «Քարը» ֆիլմում:
«Միշտ ողջունելի է, երբ մարդ իրեն փորձում է ինչ-որ նոր ոլորտներում: Բայց ես ընդհանրապես չեն սատարում Սերգեյի որոշումը նկարահանվել նման լուրջ կինոյում: Կարծում եմ՝ դա նրա համար բավական մռայլ ֆիլմ է: Նա որպես կատակերգու շատ ավելի լավն է: Ավելի ճիշտ կլիներ (դա զուտ իմ ընկերական կարծիքն է), որ նա կատարելագործվեր հումորի ժանրում և ոչ թե ողբերգության», – ասել է Մարտիրոսյանը: