40 հայաստանցի լրագրողներ բաց նամակ են ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով նրան կարգի հրավիրել այն ԱԺ պատգամավորներին, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս:
«Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (այդ ամենը տեսաձայնագրված է):
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով՝ «քուր ջան, ազիզ ջան» և այլն»,- ասված է նամակի մեջ:
Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանը լրագրողի՝ հարցերին պատասխանելու խնդրանքին հետևյալ արձագանքնելով նաև ասել էր. «Արդեն կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք արդեն: Դե գնա, լավ»:
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Լրագրողների նամակ պանաջը Հովիկ Աբրահամյանին» խմբի անդամները նաև պահանջում են, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի լրագրողից:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մհեր Սեդրակյանը նմանատիպ արտահայտություն էր թույլ տվել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի լուսանկարչի հետ զրույցում:
Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ