2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վարկերի տոկոսադրույքների փոփոխությունը գյուղացիների համար ավելորդ բեռ է. օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է իր 2012 թվականի զեկույցի՝ Գյուղատնտեսության նախարարության ոլորտում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հատվածը:

Համաձայն օմբուդսմենի, գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

 

- Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:

- 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:

- Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:

- Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանկողմից սկսած «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրը:

- Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:

ՄԻ պաշտպանի կողմից արձանագրված դրական զարգացումները հետևյալն են.

- 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:

- ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմա­վարության շրջանակներումնախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովա­գրա­կան համա­կարգի ներդրման ծրագրի իրականացումը»:

- ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով: