Home / Հայաստան / Էրդողանը շարունակում է պնդել, որ Գեզի այգին վերակառուցվելու է

Էրդողանը շարունակում է պնդել, որ Գեզի այգին վերակառուցվելու է

Չնայած Գեզի այգին քանդելու դեմ անցկացվաող  զանգվածային բողոքի ակցիաներին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կառավարությունը, այնուամենայնիվ, կիրականացնի Ստամբուլի կենտրոնում գտնվող այգու վերակառուցումը: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Հինգշաբթի Թունիսում գտնվող Էրդողանն ասել է, որ բախումների համար պատասխանատվություն են կրում այն խմբերը, որոնք մանիպուլյացիայի էին ենթարկում որպես բնապահպանական անցիաներ սկսած ցույցերը: Ավելի վաղ Էրդողանը ցույցերն ուղղորդելու մեջ մեղադրել էր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությանը

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ցույցերը կազմակերպող ակտիվիստների մի խումբ հանդիպել էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջի հետ և պահանջել դադարեցնել այգու ոչնչացման և մի շարք այլ վերակառուցողական ծրագրեր:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույցերը սկսել են անցած չորեքշաբթի, երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գեզի այգում՝ բողոքելու կառավարության՝ այգու փոխարեն Օսմանյան կայսրության Տոպչու զինանոցների կրկնօրինակներ և առևտրի կենտրոն կառուցելու նախագծի դեմ: Ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու ժամանակ անհամաչափ ուժ է կիրառել, հազարավոր մարդիկ վիրավորվել են, մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է, ցույցեր են սկսվել տասնյակ այլ քաղաքներում: Բախումների ընթացքում երկու մարդ է զոհվել:

Tekali Taxi