Home / Հայաստան / Արմավիրում 37-ամյա հարսը ծեծել է սկեսուրին

Արմավիրում 37-ամյա հարսը ծեծել է սկեսուրին

Արմավիրում 37-ամյա Նատալյա Ղազարյանը ծեծի է ենթարկել սկեսուրին և հայտնվել դատարանի առջև: News.am-ի փոխանցմամբ՝ գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Նատալյա Ղազարյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել իր սկեսուր Անահիտ Աֆրիկյանի մարմնի տարբեր մասերին: Իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառվ:

Նատալյա Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Tekali Taxi