Այսօր «Երևան Կենտրոն» (հայտնի է որպես ԿԳԲ-ի պադվալ) քրեակատարողան հիմնարկից համաներմամբ ազատ է արձակվել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:
Վերջինս 2012 թվականի մայիսի 30-ին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել առանձնապես խոշոր չափի վառելիք յուրացնելու մեղադրանքով: Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից:
Օհանյանը վճիռը չէր բողոքարկել, բացի դա, նա փոխհատուցել էր պետությանը հասցված վնասը 19 միլիոն 721 հազար 60 դրամի չափով:
Նշենք, որ դատապարտյալները համաներմամբ սկսել են ազատ արձակվել այսօրվանից: