Գլխավոր / Հայաստան / ԱԳ նախարարը խոստանում է «պատշաճ ժամկետներում և կարգով» հայտնել Վիլնյուսի գագաթաժողովի մասին

ԱԳ նախարարը խոստանում է «պատշաճ ժամկետներում և կարգով» հայտնել Վիլնյուսի գագաթաժողովի մասին

Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի վերաբերյալ բոլոր մանրամասները ՀՀ ԱԳՆ-ն նախապես կհայտնի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գագաթաժողովի վերաբերյալ բազաթիվ հարցերին ի պատասխան նախարարը մի քանի անգամ կրկինել է. «Ինչ որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով»։

Հարցին՝ արդյոք Ուկրաինայի՝ ՄՄ-ին միանալու որոշումը կազդի Հայաստանի մտադրության վրա, Նալբանդյանը պատասխանել է. «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա»:

Tekali Taxi