Home / Հայաստան / Ինչու են 187 դպրոցում հրում ու հարվածում ուսուցիչներին․ «Հրապարակ»

Ինչու են 187 դպրոցում հրում ու հարվածում ուսուցիչներին․ «Հրապարակ»

Օրերս Երևանի թիվ 187 դպրոցում 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց. եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»։

Թերթը նշում է, որ դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ, և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի։

Ծնողներից մի քանիսը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել են, որ նման դեպքեր դպրոցում ավելի վաղ էլ են գրանցվել։ Մեկ անգամ աշակերտը հրել է ուսուցչին իր տեղը փոխելու համար, մեկ այլ աշակերտը հրաժարվել է մասնակցել շաբաթօրյակին՝ պատճառաբանելով․ «Մայրիկս ասել է՝ դու հավաքարար չես»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում