Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը հրաժարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, գրում է «Հայկական ժամանակը»։
«Թովմասյանը հրաժարվել է Աժ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեռևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը»,- գրում է «ՀԺ»-ն։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ քննարկվում է նախկին նախարարին Սահմանադրական դատարան «գործուղելու» տարբերակը։ Թերթը հիշեցնում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արդարադատության նախարարությունում անդրադառնալով Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարմանը, ասել էր, որ նա լավ կադր է, և անպայման կօգտագործեն։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» և «Ժողովուրդ» թերթերի այսօրվա համարներում