Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ականներին գտան և դահլիճ բերեցին․ ԱԺ նիստը դժվարությամբ մեկնարկեց

ՀՀԿ-ականներին գտան և դահլիճ բերեցին․ ԱԺ նիստը դժվարությամբ մեկնարկեց

Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական խմբակցությունները չեն գրանցվել՝ այսպիսով բոյկոտելով արտահերթ նիստը։

Արդյունքում նիստը նախապես հետաձգվել է 3 ժամով, քանի որ ՀՀԿ-ականները թվով քիչ են եղել՝ 65 պատգամավոր։ Քվորում ապահովելու և նիստը սկսելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայությունը:

Նիստը հետաձգվելուց հետո 25 րոպե հետո ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսին գտել են և հրավիրել դահլիճ, ու քվորումnապահովվել է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նիստը վերսկսելով, ասել է, որ ընդդիմության ջանքերը մի քանի րոպեի արդյունք են տվել միայն:

«Ձեռնարկումը մի նպատակ ուներ՝ ձախողել ԱԺ-ի բնականոն աշխատանքը»,- ասել է Սահակյանը:  

Նշենք, որ ԱԺ-ի այսօրվա նիստը մեկնարկել է ժամը 11։00-ին 1200-ի փոխարեն, իսկ ընդմիջումը կրճատվել է, քանի որ ՀՀԿ-ն նպատակ ունի այս շաբաթ ավարտել կառավարության ներկայացրած բազմաթիվ օրինագծերի քննարկումը և անցկացնել դրանք։

Tekali Taxi