Շաբաթվա մեկնարկին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիայի ընթացքում ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ աչքի են ընկել ոստիկանները: Սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել ԶԼՄ-ներից մեկի կողմից հեռացված տեսանյութը:
Լրագրության խնդիրների և ԶԼՄ-ների պատկանելության բացահայտման կարևորության մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփման» ընթացքում խոսում են լրագրողներ Գեղամ Վարդանյանը, Արմեն Մելիքբեկյանը և Քնար Խուդոյանը: