Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար 22 տարի պահանջեցին

Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար 22 տարի պահանջեցին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լուսանկարում) եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործով մեղադրականը: Մեղադրող կողմը ամբաստանյալի համար 22 տարվա ազատազրկում պահանջեց։ 

Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու մեջ: Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ ինքը միայն «հասցրել է պաշտպանվել»: Իր ցուցմունքում նա ասել էր, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը: