Home / Հայաստան / Կառավարությունը հաստատում է․ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կարող են 1 տարի աշխատել առանց թույլտվության

Կառավարությունը հաստատում է․ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կարող են 1 տարի աշխատել առանց թույլտվության

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու:

Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ, նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi