հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող և պատմել՝ ինչպես էին իրեն ծեծել ոստիկանները

Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող և պատմել՝ ինչպես էին իրեն ծեծել ոստիկանները

Հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու գործով Կյուրեղյանը արդեն տուժող է ճանաչվել և հարցաքննվել է այդ կարգավիճակում: Այս մասին Epress.am-ին ասել է երիտասարդի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Կյուրեղյանն իր ցուցմունքում պատմել է, որ իրեն ոստիկանները ծեծել են նախ ավտոմեքենայի մեջ, երբ տեղափոխում էին Ոստիկանության կենտրոնի բաժին և երբ իր ձեռքերին ձեռնաշղթաներ էին հագցված: Նա պատմել է, որ իրեն ծեծել են նաև ոստիկանությունում՝ երկու տարբեր սենյակներում, ընդ որում՝ այդ անգամ բռնությունները կիրառվել են ոչ միայն համազգեստով ոստիկանների, այլև քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:

Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան այցելած ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին Կյուրեղյանը տեղեկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկել։