Օգոստոսի 26-30-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 26-27-ին կբարձրանա 1-2 աստիճանով` որոշ շրջաններում հասնելով +38 աստիճանի, անուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 26-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Համաձայն օդերևութաբանների՝ գալիք օրերին ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկվա ժամերին կհասնի +38-ի։