ՀՀԿ ներսում վերջին օրերին քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը՝ հղում կատարելով իր իշխանական աղբյուրներին։
Թե կոնկրետ ում են ցանկանում նշանակել մարզպետ, թերթի աղբյուրները չհայտնեցին. առայժմ չկա վերջնական որոշում, ուստի և՝ չկա կոնկրետ թեկնածու:
«Իսկ ՀՀԿ ներսում քննարկումներն ընթանում են քաղաքական վերջին զարգացումների ֆոնին, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի շրջանակներում միասնական հանրահավաքից և պնդում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին ՀՀԿ-ն որոշի որևէ մեկին էլ չզիջել Սյունիքի մարզն ու այնտեղ նշանակել իր կուսակցականին», ֊ գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ազատվել է պաշտոնից սեպտեմբերի սկզբին։ Հակոբյանը պաշտոնը զբաղեցնում էր 2013-ի հուլիսից՝ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ branchaniedu.am