«Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կնոջ մահվան դեպքն ուսումնասիրվում է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նելլի Մկրտչյանը սեպտեմբերի 21-ին վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: