Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Գործարանը վերսկսել էր գործել 2 ամիս առաջ, սակայն այս պահին կրկին արտադրանք չի տալիս։ Թերթի հետ զրույցում գործարանի աշխատակիցներն ասել են, որ տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանակով դադարեցնել գործարանի աշխատանքները։
Աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել հուլիս ամսից։ Նրանք տնօրինությունից հետաքրքվել են, թե ինչպես է լուծվելու այդ հարցը, և պատասխան են ստացել, որ աշխատավարձի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով տրվի։
Հիշեցնենք, որ հուլիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի ցեմենտի գործարանը փոխել է սեփականատիրոջը․ գործարար Միխայիլ Բաղդասարովն այն վաճառել էր ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին։ Վերջինս նշել էր, որ ինքը ընդամենը միջնորդ է, իսկ գործարանը գնել են մոսկվայաբնակ իր ընկերները։ Օգոստոսին թերթը գրել էր, որ գործարքը այդպես էլ չի կայացել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում