«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման կազմակերպիչները հատուկ են ընտրել հարձակման վայրը, քանի որ այն մարդաշատ չէ, սակայն հարձակումը լավ չի կազմակերպվել, քանի որ հաշվի չի առնվել այն, որ տարածքը տեսահանվում է, և տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորը տեղի ունեցածը կապել է վերջին մի քանի օրերի ընթացքում ազատամարտիկների վրա հարձակումների հետ ու նշել, որ իշխանությունները նման կերպ ցանկանում են կոտրել համաժողովրդական շարժումը:
Զուրաբյանը հայտնել է նաև է, որ կատարվածի մասին տեղյակ են պահվել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանները:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի վրա հարձակվել են այսօր երեկոյան` Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է պատգամավորը: Այս պահին նա բուժզննում է անցնում: