Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող ընտանիքի 6 անդամներ։ Կենդանի է մնացել միայն 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը, ում երեկ վիրահատել են։ Երեխայի վիճակը ծանր է:
Սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին ձերբակալել են, սակայն թե որ երկրի դատախազությունը կզբաղվի գործի նախաքննությամբ, դեռևս հայտնի չէ: