Home / Հայաստան / Բնակարանը հրկիզելուց առաջ մայրը մուրճով հարվածել է երեխայի գլխին․ Քննչական կոմիտե

Բնակարանը հրկիզելուց առաջ մայրը մուրճով հարվածել է երեխայի գլխին․ Քննչական կոմիտե

47-ամյա Աննա Բադալյանը մուրճով մի քանի անգամ հարվածել է իր որդու՝ 9-ամյա Ֆ․ Նահապետյանի գլխին, այնուհետև փորձել է այրել բնակարանը։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի 48 բնակարանում։ Համաձայն պաշտոնական վարկածի, վաղ առավոտյան՝ 04։00-ի սահմաններում, Բադալյանը կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։

Կնոջ բնակարանից քննիչներն առգրավել են մուրճը՝ արյան հետքերով, և բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։ Մայրը հրդեհել է բնակարանը, սակայն ժամանած հրշեջները մարել են այն։ Բադալյանը ամբողջ մարմնի 4-րդ աստիճանի այրվածք է ստացել, իսկ 9-ամյա որդին՝ բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք։

«Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սրի֊ն է», որից վերցվել են պատի քերուկներ», ֊ ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի»:

Լուսանկարը՝ shamshyan.com