Այսօր կիրականացվի Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քուրդիստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաք) առաջին չվերթը, հայտնում է Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Կանոնավոր չվերթները շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի, իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության համաձայն, առաջին չվերթով Հայաստան կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: