2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Լրագրողները՝ լրագրության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

֊ Լրագրողները նախ և առաջ պետք է իրենց սեփական խնդիրների մասին բարձրաձայնեն։

֊ Սերժ Սարգսյանի եղբորը պատկանում է Հայաստանում գործող բիզնեսների 50 տոկոսը։ Ուզում ես՝ փաստերը հանի, մտցրու նրանց աչքը, դա ոչինչ չի անելու, ոչ մի հարց չի լուծելու։

- Խնդիրն այն է, որ ընթերցողին դա առանձնապես չի հետաքրքրում, այն պարզ պատճառով, որ ընթերցողն ասում է․ «Ես այդ ամենը գիտեմ առանց ձեր հայտնելու»։

֊ Լրագրողի օբյեկտիվությունը իր ծայրահեղ մասնագիտական սուբյեկտիվությունն է։

֊ Լրագրողներն իրականում մեծամասամբ իրենց խմբագիրների գերին են։

- Ես չեմ պատկերացնում՝ Հ1֊ի լրագրողը կարողանա Սերժ Սարգսյանի մասին քննադատական ստատուս դնել և վստահ լինել, որ վաղը, վերադառնալով իր աշխատանքին, նա կունենա այդ աշխատանքը։

- Սերժ Սարգսյանը կոնկրետ է, հանրությունը՝ չէ, որովհետև հանրության անունից խոսում է և՛ Սերժ Սարգսյանը, և՛ հիմա՝ մենք։

֊ Լրագրողը նա է, ով ցույց է տալիս պրոբլեմը։

Զրույցին մասնակցում են Արթուր Մինասյանը՝ Newsline.am-ից, Արփի Մախսուդյանը՝ Civilnet.am֊ից և Յուրի Մանվելյանը՝ Epress.am-ից։

Մանրամասները՝ տեսանյութում