Home / Հայաստան / Հայաստանը շարունակում է վարկեր վերցնել․ «Հյուսիս֊հարավ»֊ի գինը բարձրանում է․ «ՀԺ»

Հայաստանը շարունակում է վարկեր վերցնել․ «Հյուսիս֊հարավ»֊ի գինը բարձրանում է․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում հավանություն է տալու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Ագարակ֊Քաջարան հատվածի վերակառուցման համար Եվրասիական զարգացման բանկից 150 միլիոն դոլարի վարկ ներգրավելու համաձայնագրին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Այդ հատվածը, որը մայրուղու վերակառուցման 4-րդ փուլն է, ունի 20․5 կիլոմետր երկարություն։ Այլ կերպ ասած՝ մեկ կիլոմետրի վերակառուցման արժեքը կկազմի 7․3 միլիոն դոլար։ Համեմատության համար թերթը նշում է, որ առաջին և երկրորդ փուլերով, որոնցով վերակառուցվում են Արարատ-Երևան, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին հատվածները, մեկ կիլոմետր ճանապարհի վերակառուցման արժեքը կազմել է 2․8 միլիոն դոլար։ 3-րդ փուլով վերակառուցվող Թալին-Լանջիկ հատվածի մեկ կիլոմետրի վերակառուցման արժեքը կազմել է արդեն 5․4 միլիոն դոլար, իսկ 4-րդ փուլով, ինչպես նշվեց՝ 7․3 միլիոն։

««Հյուսիս-Հարավ» մայրուղու նախնական արժեքը պետք է կազմեր մոտ 962 միլիոն դոլար, այսինքն՝ մեկ կիլոմետրի վերակառուցման միջին գինը պետք է կազմեր 1․7 միլիոն դոլար։ Սակայն եթե ծրագրի թանկացումը շարունակվի այս տեմպերով, «Հյուսիս֊Հարավ» մայրուղու ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2 միլիարդ դոլար։ Իսկ այդ գումարները Հայաստանը ներգրավում է վարկերի տեսքով, որ պետք է վերադարձվեն իրենց տոկոսներով հանդերձ», – եզրափակում է թերթը։

Tekali Taxi