Home / Հայաստան / Կառավարությունը հաստատել է․ անկախ բնակիչների կարծիքից` համայնքները խոշորացվելու են․ «ՀԺ»

Կառավարությունը հաստատել է․ անկախ բնակիչների կարծիքից` համայնքները խոշորացվելու են․ «ՀԺ»

Կառավարությունը չի պատրաստվում հաշվի առնել մայիսի 17-ին անցկացված տեղական հանրաքվեների արդյունքները և համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը չի կասեցնելու։

Նկատի ունենալով, որ Լոռու և Տավուշի համայնքներում հանրաքվեների ցածր մասնակցություն և կողմ քվեարկողների խիստ ցածր տոկոս է արձանագրվել՝ թերթի թղթակիցը երեկ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից հետաքրքրվել է՝ խոշորացում կլինի՞, թե ոչ։

«Իհարկե, անելու ենք», ֊ պատասխանել է փոխնախարարը։

Լոռու և Տավուշի մարզերում հանրաքվեին 27,6 և 39,6 տոկոս մասնակցություն էր գրանցվել, իսկ խոշորացմանը կողմ արտահայտվողները քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թվի մեկ երրորդից քիչ են եղել։

Tekali Taxi