Home / Հայաստան / Թուրքիայի քաղաքական ճգնաժամը շարունակվում է․ Էրդողանը կհայտարարի նոր ընտրությունների մասին

Թուրքիայի քաղաքական ճգնաժամը շարունակվում է․ Էրդողանը կհայտարարի նոր ընտրությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին կհայտարարի, գրում են թուրքական ԶԼՄ֊ները։ Թուրքիայում ծագած քաղաքական ճգնաժամն այդպես էլ չստացավ իր հանգուցալուծումը․ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն ստանալ, իսկ կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձերը երեք ամիս տևեցին և անհաջողությամբ ավարտվեցին։

Նախորդ շաբաթ ավարտվեց կառավարություն ձևավորելու համար օրենքով հատկացված ժամկետը, և այժմ ակնկալվում է, որ Էրդողանը գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կնշանակի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, վերջինս կձևավորի ժամանակավոր կառավարություն, իսկ ընտրությունները կնշանակվեն նոյեմբերի 1-ին։

Իշխող կուսակցությունում ակնկալում են, որ նոր ընտրությունների ընթացքում կկարողանան կրկին մեծամասնություն ստանալ։ Չնայած դրան, անկախ փորձագետներ կարծիքով, Սուրուչի դեպքերից և հակակառավարական ցույցերից հետո դա քիչ հավանական է։  

Tekali Taxi