Home / Հայաստան / Ընդդիմադիրների ձերբակալություններից հետո Դիարբեքիրում մեքենա են պայթեցրել

Ընդդիմադիրների ձերբակալություններից հետո Դիարբեքիրում մեքենա են պայթեցրել

Ուրբաթ առավոտյան Թուրքիայի հարավ֊արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մահացել է մի քանի մարդ (հստակ թիվը դեռևս չի հաղորդվում), ևս 30 մարդ՝ տուժել։ Մահացածների թվում են թե՛ ոստիկաններ, թե քաղաքացիական անձինք։ Դիարբեքիրի մարզպետարանը պայթյունն իրականացնելու մեջ մեղադրել է քուրդ զինյալներին։

«Ալ֊Ջազիրայի» թղթակցի փոխանցմամբ, պայթյունը հիմնականում թիրախավորել է քաղաքի ոստիկանության շտաբին հարակից շենքը, սակայն մեծապես վնասվել է նաև 4 քաղաքացիական շենք։

Նշենք՝ պայթյունը տեղի է ունեցել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 13 պատգամավորների, այդ թվում՝ երկու առաջնորդների ձերբակալությունից ժամեր անց։

Tekali Taxi