հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչի համար «Սասնա ծռեր»-ի անդամի դեմ քրգործ է հարուցվել

Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչի համար «Սասնա ծռեր»-ի անդամի դեմ քրգործ է հարուցվել

«Սասնա ծռեր» խմբի գործով վերջին դատական նիստի ժամանակ հնչեցրած զինված ապստամբության և Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչից հետո խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Հունիսի 21-ի դատական նիստի ժամանակ, երբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը սկսել էր ներկայացնել դատավորին ինքնաբացարկ հայտնելու կանոնները, խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը հայտարարել էր, որ իրենք վաղուց են ներկայացրել իրենց բացարկն ամբողջ հանցավոր ռեժիմին, որի մեջ մտնում են նաև դատավորները, և իրենք չեն պատրաստվում կրկին առանձին-առանձին ինքնաբացարկներ ներկայացնել։

Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել և 6 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից։ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն իր հերթին առանց թույլտվության հեռացել էր նիստերի դահլիճից։ Դատավորը ընդմիջել էր նիստը՝ հայտնելով, որ որոշել է դատական սանկցիա կիրառել Եգորյանի նկատմամբ և պատասխանատվության վերաբերյալ դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ։

Որոշումը հրապարակելուց հետո փաստաբանները սկսել են բողոքել, որ դատավորը անօրինական գործողություններ է իրականացնում և առանց մեղադրյալների պաշտպանի շարունակում է նիստը։ Հենց այդ պահին զենք Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր․ «Ես ապստամբության կոչ եմ անում, զենք վերցրեք և ֆիզիկապես ոչնչացրեք Սերժիկին և նրա բանդային»։

Դատավորը նրա նկատմամբ ևս դատարանից հեռացնելու սանկցիա էր կիրառել, սակայն հետո թույլատրել էր մասնակցել դատական նիստին: