Home / Parliament / ՀՀԿ֊ն վերահաստատել է՝ վաղը կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

ՀՀԿ֊ն վերահաստատել է՝ վաղը կողմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

Հանրապետական կուսակցությունը կաջակցի, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վաղն ընտրվի ՀՀ վարչապետ։ ՀՀԿ֊ի ավելի վաղ հայտնած դիրքորոշումն այսօր կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո վերահաստատել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունն ունեցող թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե չեմ սխալվում, հավաքվել է 45 ստորագրություն  և Հանրապետական խմբակցությունը համապատասխան ձայներով ապահովելու է, որ վաղը ունենանք վարչապետ… Մենք ենք հորդորելու և արդեն հորդորել ենք այդ պատգամավորներին կողմ կքվեարկել, այդտեղ որևէ կուսակցական բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է», ֊ լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը։

Նշենք, որ մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը։