Home / Դատարան / Դատական օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի․ քննարկում

Դատական օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի․ քննարկում

Նոր դատական համակարգում պետք է նորմալ գործի վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, բացառվի ՔԿՀ-ների գերբնակեցումը, «Նուբարաշենի» առաջին հարկի խցերն առհասարակ չպետք է օգտագործվեն, Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկայլներ։ Մի քանի իրավապաշտպաններ այսօր կայացած քննարկման ժամանակ հարցրեր են առաջ քաշել դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ կապված, որոնք կարող են ընդգրկվել կառավարության նոր ծրագրում։ Այն ներկայացվելու է մինչև մայիսի վերջ։

«Դատաիրավական համակարգում ամենամեծ խնդիրն է քաղբանտարկյալների առկայությունը։ Միևնույն կողմից դրական է, որ նոր Կառավարությունն ուղղակի չի ուզում ցուցում տալ դատարաններին այս կամ այն մարդուն ազատ արձակել», – ասել է հանդիպման բանախոս, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

Դատավորներն իրենք, ըստ փաստաբանի, ժամ առաջ պետք է այդ համակարգում տիրող արդարությունը վերականգնեն։ Բացի դա, այդ համակարգից պետք է հեռացվեն այն դատավորները, որոնք տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտ են ստեղծել։

Վերջինս նշել է, որ անհրաժեշտ է նաև դատական օրենսգրքի հետ կապված փոփոխություն կատարել, որով կբարձրացվի դատավորի անկախությունը․ «Լուրջ խնդիր է առաջին ատյանի դատավորի անկախությունը Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների դատավորներից»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իր հերթին, անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին, կարծիք է հայտնել, որ շարունակել կալանքի տակ պահել Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Գևորգ Սաֆարյանին, Սարի թաղի տղաներին և Կարո Եղնուկյանին նշանակում է նախորդ համակարգի մտածելակերպի շարունակությունը լինել։

«Այսօրվա դատավորները հնարավորություն ունեն իրենց արդարացի որոշումներով վերականգնել վստահությունն արդարադատության նկատմամբ։ Չնայած հանրային ճնշմանը, այն զսպվածությունը, որը դրսևորում է կառավարությունն այս հարցի հետ կապված, շատ ողջունելի է։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կամ որևէ մեկը ցուցում տա դատական իշխանությանը, ես կլինեմ թիվ մեկ քննադատողը։ Այս փակուղային վիճակում դատական իշխանությունը համար մեկ փրկողները պետք է լինեն հենց դատավորները», -նշել է Սաքունցը։

Tekali Taxi