Home / մարտի-1 / Հայաստանի նախկին նախագահին կանչել են ՀՔԾ Մարտի 1-ի գործով

Հայաստանի նախկին նախագահին կանչել են ՀՔԾ Մարտի 1-ի գործով

Մարտի 1-ի գործով ծանուցագիր է ուղարկվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մամուլում տարածված այս տեղեկությունը Հատուկ քննչական մարմնից Epress.am-ի հետ զրույցում, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են։

Այսօր ժամեր առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը)։

Tekali Taxi