հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Երեխաների ներկայությամբ նախկին կնոջը ծեծողին սպառնում է առավելագույնը 2 ամիս կալանք

Երեխաների ներկայությամբ նախկին կնոջը ծեծողին սպառնում է առավելագույնը 2 ամիս կալանք

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965  թվականին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: