հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Դատավորը բավարարեց Քոչարյանի գործով միջնորդությունը և ինքնաբացարկ հայտարարեց

Դատավորը բավարարեց Քոչարյանի գործով միջնորդությունը և ինքնաբացարկ հայտարարեց

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնեց, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Ինքնաբացարկի միջնորդության բավարարումից հետո գործը կքննի մեկ այլ դատավոր, նրա անունը հայտնի կդառնա առաջիկայում։