Home / Հայաստան / Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածի են փոխանակել

Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածի են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մեկական ձերբակալվածի են փոխանակել՝ ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին: Ինչպես հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությունը, փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

Վերջիններս պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ:

Tekali Taxi