Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում սառեցրել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և ընդդիմադիրների հաշվեհամարները

Ռուսաստանում սառեցրել են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և ընդդիմադիրների հաշվեհամարները

Կոռուպցիայի դեմ պայքայի հիմնադրամի ու ռուսաստանյան ընդդիմադիր, հուլիսն ձերբակալված Ալեքսեյ Նավալնու ռեգիոնալ շտաբների բանկային հաշիվները սառեցված են, հայտնել է մամլո խոսնակ Կիռա Յառմիշը։ ԿԴՀ-ում ու աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են ընթանում։ Վերջիններիս անձնական հաշիվները ևս սառեցված են։

Մոսկվայի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված թեկնածուներից Լյուբով Սոբոլը, ով Հիմնադրամի իրավաբանն է, տեղեկացրել է, որ խուզարկության ընթացքում ծեծել են աշխատակիցներից մեկին, հետո՝ տարել հարցաքննության։

Խուզարկություններն ընթանում են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի դեմ՝ 1 միլիարդ ռուբլու լվացման մասին քրեական գործի շրջանակներում։ Նախաքննության տվյալներով, 2016-ի հունվարից 2018-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հիմնադրամի աշխատակիցներն իբր հանցավոր կերպով «խոշոր չափերի գումար են» ստացել երրորդ անձանցից՝ ռուբլիով և այլ արտարժույթով, իսկ հետո դրանք փոխանցել Հիմնադրամի ընթացիկ հաշվեհամարներին։

Նավալնու դաշնային շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը ցնորք է անվանել քրեական գործը։

Նշենք, որ Հիմնադրամը բազմաթիվ հետաքննություններ է հեղինակել, մասնավորապես, ռուսաստանյան քաղաքական էլիտայի, ինչպես նաև իշխանական ԶԼՄ֊ների ամենավառ ներկայացուցիչների կարողությունների վերաբերյալ։

Tekali Taxi