Գլխավոր / Բանակ / Տավուշում «հակառակորդի կրակից» զինծառայող է զոհվել

Տավուշում «հակառակորդի կրակից» զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։

Նշենք, որ նույն օրը՝ հոկտեմբերի 3-ին հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի կայքը հաղորդել էր, որ մահցածը նախօրեին Տավուշում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն է:

Զինծառայողի մահվան հանգամանքների մասին Պաշտպանության նախարարությունը հավելյալ տեղեկատվություն դեռևս չի տրամադրում։

Մուշեղ Աբովյանը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ էր:

Tekali Taxi