Գլխավոր / Բանակ / Բաքվից․ քաղաքացիական անձ է սպանվել, Երևանից․ վիրավորների մասին մի գրեք

Բաքվից․ քաղաքացիական անձ է սպանվել, Երևանից․ վիրավորների մասին մի գրեք

«Հայաստանյան լրատվամիջոցների թեթև ձեռքով Ադրբեջանական քարոզչական թեզը, երազած դիվերսիան ու վիրավոր զինծառայողը փոխկապակցվեցին իրար։ Ահա թե ինչպես է լինում անպատասխանատվությունը։ Սահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։ Արդեն մի քանի տարի է զգուշացնում եմ, որ վիրավորների մասին լուր պետք չի տալ։ Բաքվում շատ ուրախացան», – երեկ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները, նախ, հայտնեցին, որ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայողները Հայաստանի հետ սահմանին կանխել են դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը, ապա, հոկտեմբերի լույս 3-ի գիշերը տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԶՈՒ-ն կրակահերթ է բացել Գազախի շրջանի Գուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել քաղաքացիական անձ՝ էքսկավատորի վարորդը։

Tekali Taxi