Թուրքական զորքերը հարձակվողական գործողություններ են սկսել Սիրիայի հյուսիս֊արևելքում, ինչը կարող է քրդական զորքերի հետ ուղիղ բախումների հանգեցնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության նպատակը քրդական միլիցիաներից մաքրված «ապահով զոնա» ստեղծելն է։
Քրդերի կողմից առաջնորդվող Սիրիկան Ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) փոխանցմամբ, խաղաղ քաղաքացիներով բնակեցված տարածքների վրա հարձակումներ են եղել թուրքական ինքնաթիռների կողմից։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ ԱՄՆ զորքերը թուրք֊սիրիական սահմանից հանելու որոշում էր կայացրել՝ Սիրիայում Իսլամական Պետության դեմ պայքարում Ամերիկայի գլխավոր դաշնակից քրդերին մենակ թողնելով Թուրքիայի դեմ պայքարում։